Լավրով․ Երևանն ու Բաքուն կարողացան մոտենալ խաղաղության պայմանագրի թեմայի ընդհանուր տեսլականին

Լավրով․ Երևանն ու Բաքուն կարողացան մոտենալ խաղաղության պայմանագրի թեմայի ընդհանուր տեսլականին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ Երևանին և Բաքվին հաջողվել է մոտեցնել ընկալումները խաղաղության պայմանագրի թեմայի ընդհանուր տեսլականի։

«Խաղաղության պայմանագրի և մի շարք հոդվածների գծով, որոնք այսօր քննարկվել են, հաջողվել է մոտեցենել երկու կողմերի ընկալումը ընդհանուր տեսլականի։ Այժմ մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը, որի ավարտին նրանք կտեղեկացնեն մեզ, թե ինչի է հաջողվել հասնել»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նշել է, որ Մոսկվան «հետագայում ևս կնպաստի առաջընթացին, ամբողջապես կատարելու համար բոլոր եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները, որոնք կազմում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը»։

Ըստ Լավրովի, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ առանց Ղարաբաղում անվտանգության հետ կապված իրավիճակի բարելավման, աշխատանքը խաղաղության պայամանգրի վրա դժվարանում է։

Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգթոն քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևել են մինչև մայիսի 4-ը։ Բանակցությունների ավարտին Բլինքենը հայտարարել էր զգալի առաջընթացի մասին։

Մայիսի 25-ին Մոսկվայում սպասվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---