Հրապարակվել են Արցախում միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները

Հրապարակվել են Արցախում միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները

PanARMENIAN.Net - Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը hրապարակել է Արցախում միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները։

Օրինակ 1 կգ կարտոֆիլի գինը չի կարող գերազանցել 350 դրամը, թարմ կարտոֆիլի դեպքում՝ 900 դրամը։ Տեղականի առավելագույն գինը սահմանված է 1200 դրամ։

Նշվում է, որ Արցախում մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունն ապահովելու և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հանձնաժողովը պարբերաբար կհրապարակի մի շարք լայն սպառման ապրանքատեսակների հաստատված մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---