Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի բեկորներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան![]() 20 մայիսի 2023 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի բեկորներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վրաստանի հայերի միությունը։ «Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը, որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանքի» գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |