Փաշինյան․ ՀՀ-ն ռուսներին վտարելու ազդակ Արևմուտքից չի ստացել![]() 22 մայիսի 2023 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն պնդմանը, թե ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին քշել ռուսներին և դառնալ նրա անվտանգության երաշխավորը, ասել է, որ Հայաստանն Արևմուտքից նման ազդակ չի ստացել։ Նշելով, թե չգիտի, թե որքանով է ճիշտ Լավրովի խոսքերի մեջբերումը՝ նա ասել է, որ Արևմուտքի հետ հարաբերություններում ՌԴ-ին առնչվող հարցեր ընդհանրապես չեն քննարկվում։ «Այլ բան, որ մենք սկսել ենք նաև անվտանգային հարցեր քննարկել Արևմուտքի մեր գործընկերների հետ, ինչը մինչ այդ չի արվել»,-ասել է Փաշինյանը։ Փաշինյանն ասել է, որ ոչ ոք չի խանգարում ՌԴ-ին կատարել իր անվտանգության երաշխավորի պարտականությունները, ինչը շատ անգամ չի արվում։ Խոսելով ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ Լավրովի դիտարկման մասին՝ Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով՝ քանի որ, չի մատնանշվում, թե որն է ՀԱՊԿ պատկերացրած ՀՀ տարածքը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին «վռնդել ռուսներին» իր տարածքից և աջակցել անվտանգության ապահովման հարցում։ «Գիտեմ, որ ԱՄՆ-ն հայերին, մենք այդպիսի տեղեկություններ ունենք, ասում է, թե եկեք մեզ մոտ, վտարեք ռուսներին ձեր տարածքից և սահմանապահներին նույնպես։ Հանեք ռուսական ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Դա նույնպես դիվանագիտություն չէ»,-ասել է նա։ ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |