Մովսես Հակոբյան․ Արցախի անվտանգության հարցը վաղուց ՀՀ-ից կախված չէ` արդեն hոգ տարեք Աբովյան փողոցի համար![]() 23 մայիսի 2023 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ Արցախի անվտանգության հարցը վաղուց արդեն Հայաստանից կախված չէ։ «Հիմա, արդեն, հոգ տարեք Հայաստանի անվտանգության համար՝ Աբովյան փողոցի»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։ Ըստ Հակոբյանի` այն, ինչ հնչել է Արցախի կարգավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսում, նորություն չէ։ «Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել»,- ասել է նա։ Այն հարցին, թե ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում Արցախի ազատագրման համար պայքարած մարդկանց, ի՞նչ կարգավիճակ են ունենալու նրանք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվելուց հետո, այն պարագայում, երբ Ադրբեջանն անթաքույց դատապարտել է այդ մարդկանց, նրանցից շատերի նկատմամբ, արդեն իսկ միջազգային հետախուզում հայտարարել` Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ սպասվում է այն, ինչ նախատեսված է Ադրբեջանի օրենսդրությամբ։ «Չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, բայց ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի՝ խոսքը 1924 թվականի Հայաստանի իշխանությունների կողմից կայացրած որոշումների մասին է, որով Սյունիքի և Արցախի պաշտպաններին հանձնեցին Բաքվին։ Հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան նրանք՝ դատապարտվեցին Բաքվի կողմից»,-ասել է Հակոբյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ ![]() ![]() «Մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,–ասել է նա «Սա այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,–ասել է նա «Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,– ասել է Հովհաննիսյանը Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |