24 մայիսի 2023 - 12:40 AMT
Գինու փառատոն՝ «Կովկաս» պանդոկի 20 ամյակի կապակցությամբ

Հայաստանը հայտնի է իր գինեգործներով և գինեգործության յուրօրինակ ավանդույթներով, որոնք պահպանվել են մինչ այսօր, իսկ գինու համտեսը մի ամբողջ փիլիսոփայական գործընթաց է:

Այս անգամ գինու սիրահարները հավաքվել են Հանրապետության 82 հասցեում ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: «Կովկաս» պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները։

Համահիմնադիր Վահե Բադալյանը ողջունել է հյուրերին՝ ներկայացնելով Պանդոկի պատմությունը, այն ահռելի սերն ու հոգատարությունը, որ տիրում է «Կովկաս» պանդոկի ներսում:

Միջոցառմանը ներկա էին գինի արտադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, սիրված ու հայտնի երաժիշտներ ու արտիստներ, բլոգերներ ու բազմաթիվ հյուրեր։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Բարդերի ակումբը և սիրված երգիչ, հայ երգարվեստի անբաժան մասը կազմող Ռուբեն Հախվերդյանը: