25 ապրիլի 2009 - 01:39 AMT
Բարակ Օբաման հիասթափեցրեց ԱՄՆ հայերին
ԱՄՆ-ում հազարավոր հայեր դուրս էին եկել ամենամյա հիշատակի երթի` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այսօր երթը բազմամարդ էր, բայց այս անգամ ԱՄՆ հայերը երթի էին դուրս եկել մեծ հույսերով` կապված ԱՄՆ նախագահի ուղերձի հետ: Սակայն Բարակ Օբաման չկատարեց իր խոստումը եւ ԱՄՆ հայկական համայնքին հղված իր ավանդական ուղերձում զերծ մնաց «ցեղասպանություն» տերմինի օգտագործումից:

«Մենք ակնկալում էինք, որ մեր նախագահը կպահի իր խոստումը եւ կարտասանի ցեղասպանություն բառը, բայց նա կարողացավ շրջանցել այդ տերմինը: Հիասթափությունը, որ այժմ զգում է հայերի մեծամասնությունը, դժվար է փոխանցել բառերով: Չէ՞ որ մարդիկ հավատում էին Օբամային, որը բազմիցս խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է ԱՄՆ քաղաքացի Նազելի Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում:

Նա նաեւ ընդգծեց, որ ԱՄՆ-ում բնակվող շատ հայեր ամբողջ ընտանիքներով հավաքվել էին հեռուստացույցների առջեւ` նախագահ Օբամայի ուղերձի ակնկալիքով: