Միհրան Պողոսյանը հայտարարել է` ինքն է 1 տ կոկաինի մասին հայտնել ԱԱԾ-ին

Միհրան Պողոսյանը հայտարարել է` ինքն է 1 տ կոկաինի մասին հայտնել ԱԱԾ-ին

PanARMENIAN.Net - ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել Հայաստանում բանանի բեռի մեջ հայտնաբերված 1 տ կոկաինի վերաբերյալ տեղեկություններին՝ նշելով, որ ինքն է այդ բեռի առկայության մասին հայտնել ԱԱԾ-ին և խնդրել է արագ ընթացք տալ գործին։

«Մայիսի 13-ին, տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում մոտ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։

Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։ Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։

Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։ ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին։ Եվ այս պարագայում, խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ՝ ովքեր ահազանգել են դեպքի մասին։ Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։ Ելնելով մի շարք գործոններից առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին անտեղի մարդկանց չքաշքշել։

ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելությունը ուստի և կոչ եմ անում այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն» ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին»,-ասվում է հայտարարության մեջ։ ։

ԱԱԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ 1 տոննա կոկաինի ներկրման գործով ձերբակալվել է «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստան ապօրինի ներկրված 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է։ «Եթե չեմ սխալվում՝ Հանրապետական խմբակցության անդամ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---