Փոթիում առգրավել են ՀՀ-ով ներկրված 80 կգ հերոին․ Իրանի քաղաքացի է ձերբակալվել![]() 25 մայիսի 2023 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Փոթիի նավահանգստում վրացի իրավապահները բեռնատար են կանգնեցրել, որում հայտնաբերվել է 80 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության, այդ բեռնատարն Իրանից Հայաստանի տարածքով մտել է Վրաստան և հասել Փոթիի նավահանգիստ։ «Քննությամբ պարզվել է, որ Իրանի քաղաքացի մեղադրյալը նպատակ է ունեցել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց: Նա փորձել է վերը նշվածն իրականացնել Վրաստանի ծովային նավահանգիստներից մեկով, ինչի ժամանակ էլ ձերբակալվել է»,- հայտնել են ՆԳՆ-ից, գրում է Aliq.ge-ն։ «Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է մեղադրյալի վարած բեռնատարը: Տրանսպորտային միջոցի խուզարկությամբ՝ կցասայլի հետևի երկու դռներից, հատուկ պատրաստված թաքստոցից որպես ապացույց վերցվել է 315 տուփ 80 կիլոգրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց», — նշված է ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Ըստ ՆԳՆ-ի՝ 1961 թվականին ծնված Իրանի քաղաքացուն սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում, գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260 և 262 հոդվածներով։ ![]() ![]()
Նշվում է, որ «սահմանազատումը պետք է իրականցվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա» Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |