Չեխիայի դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը

Չեխիայի դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը

PanARMENIAN.Net - Հայաստանում Չեխիայի դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը։ Այդ մասին հայտնել է դեսպնությունը։

Գործընթացը դադարեցվել է կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով։

«Եթե Ձեր հերթագրման հայտը ուղարկել եք մայիսի 17-ից հետո, ապա Դուք արդեն իսկ ստացել եք պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից և այդպիսով՝ մենք կվերսկսենք հերթագրումը այդ ամսաթվից։ Հերթագրման նոր կանոնների և ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի մեր կայքում և սոցիալական հարթակի մեր էջում»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանատունը հորդորում է հետևել տեղեկատվությանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---