Akneye նախագիծը գործակցում է Երվանդ Քոչարի թանգարանի հետ![]() 26 մայիսի 2023 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաաստանում անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հատկանշական է, որ հենց այդ օրն էլ մեկնարկ է տրվել Akneye նախագծի և Երվանդ Քոչարի թանգարանի համագործակցությանը: Համագործակցության շրջանակներում իրականացվել է Երվանդ Քոչարի «Կինն ու աքաղաղը» ստեղծագործության ռեկոնստրուկցիա, որը բացառիկ տեղ է գրավում Akneye-ի հավաքածուում: Ստեղծագործության NFT տարբերակը կներկայացվի Fastex էկոհամակարգի FTNFT նորարարական հարթակում: Այս նախագիծը ևս մեկ հնարավորություն է հայ արվեստը, մասնավորապես` Քոչարի ստեղծագործությունը նորագույն թվային լուծումներով ներկայացնելու NFT սիրահարներին: Akneye նախագծի վերաբերյալ կարելի է ծանոթանալ կայքում։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |