Ըստ Բաքվի՝ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել հունիսի 1-ին Քիշնևում![]() 26 մայիսի 2023 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան Reuters-ին ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ, երբ պետությունների ղեկավարները հանդիպեն եվրոպական գագաթնաժողովի շրջանակում։ «Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Լեյլա Աբդուլաևան, հայտնում է «Ազատությունը»։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։ Եվրոպական քաղաքական համայնքի քիշնևյան գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ և եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրամիության և եվրոպական 17 այլ երկրներից: Գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է հնգակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ ![]() ![]()
Նշվում է, որ «սահմանազատումը պետք է իրականցվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա» Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |