ՔՊ-ական․ Պայմանագիրը ստորագրվելուց առաջ պետք է անցնի ներպետական ընթացակարգեր![]() 26 մայիսի 2023 - 18:21 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մեկ վայրկյանում, մեկ օրվա մեջ, մեկ ժամում, մեկ բանակցության ընթացքում փաստաթղթի ստորագրում, վավերացում կամ ուժի մեջ մտնել չի կարող լինել։ Նա վստահեցրել է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց առաջ պետք է անցնի բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Նախ պետք է կառավարությունը հավանություն տա նման փաստաթղթի ստորագրմանը, հետո Սահմանադրական դատարանը պետք է ստուգի դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանեցումը սահմանադրությանը, հետո պետք է ներկայացվի ԱԺ վավերացմանը, այնուհետև պետք է ստորագրի հանրապետության նախագահը»,–ասել է նա, բայց հավելել, որ սա միայն իր ենթադրությունն է, քանի որ այս ամենը սահմանադրական նորմի պահանջ է։ Նույն գործընթացը, ըստ նրա, պետք է անցնի նաև Ադրբեջանը։ Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները գրում էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր հնարավոր է ստորագրեն հունիսի 1-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։ Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: ![]() ![]() «Մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,–ասել է նա «Սա այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,–ասել է նա «Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,– ասել է Հովհաննիսյանը Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |