Կորել է կապը 2 զինծառայողի հետ․ Բաքուն հայտնել է 2 հայ «դիվերսանտի» ձերբակալման մասին![]() 27 մայիսի 2023 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը «դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել»։ Նշվում է, որ դա «բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայ-ադրբեջանական սահմանի Զանգիլանի հատվածում «դիվերսիոն-հետախուզական խումբ է հայտնաբերվել»՝ 2 հայ զինծառայող ձերբակալվել է։ «Դիվերսիոն խմբի մյուս անդամները կարողացել են հեռանալ պատահարի վայրից՝ օգտվելով բարդ ռելիեֆից»,-գրում է APA-ն։ ![]() ![]() Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |