Հանրահայտ թավջութակահար Hauser-ը ելույթ կունենա Երևանում

Հանրահայտ թավջութակահար Hauser-ը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ թավջութակահար Hauser-ը մենահամերգով հանդես կգա Երևանում։ Համերգը տեղի կունենա «Հայա» փառատոնի շրջանակում։

Անվանի երաժիշտը հայտնի է ոչ միայն դասական, այլև ժամանակակից ու փոփ երաժշտության կատարումներով։

Hauser-ը համագործակցել է բազմաթիվ լեգենդների հետ, այդ թվում՝ U2-ի, Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Red Hot Chili Peppers-ի, Ջորջ Մայքլի և Aerosmith-ի Սթիվեն Թայլերի հետ։

Համերգը տեղի կունենա հունիսի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կհնչեն դասական, ռոք և լատինաամերիկյան ռիթմեր:

«Հայա» փառատոնի շրջանակում 2022-ին Երևանում ելույթ է ունեցել Զազը, 50 Cent-ն ու G-Unit խումբը, ինչպես նաեւ՝ Led Zeppelin Symphonic նախագիծը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---