24 ապրիլի 2009 - 19:47 AMT
Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը կարողանալու է երիցս բոլորին զարմացնել իր ձեռքբերումներով
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես PanArmenian.Net-ին հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր` ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք այն մարդկանց համար , ովքեր դարձան անասելի - աննկարագրելի ոճրի զոհ:

Այսօր չենք կարող չհիշել նաեւ նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը: Նրանց, ովքեր անցնելով պարտադրված արտագաղթը - արհավիրքներն` իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում կամ սփյուռքում: Նրանց, ովքեր իրենց աննկուն կամքով պայքարեցին հանուն կյանքի: Նրանց, ովքեր վառ պահեցին իրենց հայ ինքնությունն ու անունը: Նրանց, ովքեր ծնեցին զավակներ, թոռներ, ծոռներ: Նրանց, ովքեր դաստիարակեցին իրենց ժառանգներին մարդ եւ հայ:

Գրեթե հարյուր տարի է անցել: Սակայն ոչինչ չի մոռացվել: Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնց խորհրդարանները պաշտոնապես ճանաչել - դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մենք շարունակելու ենք արթնացնել մարդկության խիղճը, որպեսզի նման ոճիրներ չիրականացվեն աշխարհի - որ-է ժողովրդի հանդեպ:

Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ժխտողները -ս մեկ անարդարություն իրականացնեն: Չպետք է թույլ տանք, որպեսզի միայն հայ լինելու համար սպանված մարդկանց հիշատակն անարգվի Մեծ Եղեռնի ոճրի մերժմամբ: Դա է Հայոց ցեղասպանության հանդեպ մեր առաջնահերթ հանձնառությունը:

Հայաստանի պետությունը հայ ժողովրդին պաշտպանող վահանն է, հայության հույսն ու ապավենը: Վստահ եմ, որ ցեղասպանություն վերապրած մեր ժողովուրդը կարողանալու է երիցս բոլորին զարմացնել Հայաստանի ձեռքբերումներով: Նայելով մեր անցած պատմական ճանապարհին` համոզվում եմ, որ հայությունն իր միասնական ջանքերով կարող է հաղթահարել այսօր մեր առջ- ծառացած բոլոր դժվարությունները», - նշվում է ուղերձում: