Ալիևը՝ ԼՂ մասին․ Խորհրդարանը պետք է ցրել, իրեն «նախագահ» անվանողը պետք է հանձնվի

Ալիևը՝ ԼՂ մասին․ Խորհրդարանը պետք է ցրել, իրեն «նախագահ» անվանողը պետք է հանձնվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և հայերի հանդեպ, այս անգամ՝ Լաչինից, ուր այցելել էր մայիսի 28-ին։

«Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանակացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»,-ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։

Նա ասել է, թե միջազգային կազմակերպություններն ամբոջությամբ համաձայն են Բաքվի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում։

«Հիմա մեսիջներ ենք ստանում այն մասին, թե ինչպիսի՞ն է լինելու նրանց ղեկավարության ճակատագիրը։ Արդյո՞ք ենթակա են համաներման։ Ես էլ ասում եմ՝ պետք է նայենք»,-ասել է Ալիևը։

Ըստ նրա, միակ ուղին, որը մնացել է Ղարաբաղի հայերին, հետևյալն է․ «Ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, դառնալ Ադրբեջանի նորմալ, լոյալ քաղաքացիներ, աղբամանը նետել իրենց կեղծ «պետական ատրիբուտները» և լուծարել խորհրդարանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---