Ադրբեջանի նախագահ․ Հայ-ադրբեջանական սահմանազատումը պետք է Բաքվի պայմաններով արվի29 մայիսի 2023 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Լաչինում հայտարարել է, որ Հայաստանի հետ սհամանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։ «Սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով՝ այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային կանոնների վրա, պետք է բացվի դեպի Նախիջևան երկաթուղին։ Ղարաբաղից պետք է դուրս բերվեն Հայաստանի բոլոր զինված ուժերը։ Սա են մեր պայմանները»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։ Նա հավելել է թե, վերջին 2․5 տարում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները պետք է «արթնացնեն պատրանքներից Ղարաբաղի հայերին»։ Ալիևը հավելել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է գնալ հայ–ադրբեջանական ամբողջ սահմանի սահմանագծման ըստ 1975-ի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |