ԱԳՆ․ ՀՀ-ն դրական է արձագանքել Սյունիքիում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին![]() 29 մայիսի 2023 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Այդ մասին ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Հայկական կողմը դեռ ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին»,– ասել են ԱԳՆ-ից։ Ավելի վաղ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Պալտովն ասել էր, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով: Պալտովը նաև շեշտել էր, որ մարդկանց ուղարկելու են տեղում աշխատել և իրենց ներդրումն ունենալ ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։ ![]() ![]() Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |