WOW!HR Armenia 2023` միջազգային մրցանակաբաշխություն և համաժողով

WOW!HR Armenia 2023` միջազգային մրցանակաբաշխություն և համաժողով

PanARMENIAN.Net - Բոլոր ցանկացողներն արդեն կարող են դիմել WOW!HR Armenia 2023 HR III միջազգային մրցանակաբաշխությանը և կոնֆերանսին մասնակցության համար: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին Երևանում՝ արդեն երրորդ անգամ:

WOW!HR հարթակում խոշորագույն ընկերությունները ներկայացնում են ամենահետաքրքիր ու տարբերվող նախագծերը հաղորդակցության, HR, բիզնես գործընթացների կազմակերպման և կորպորատիվ մշակույթի ոլորտում։ Այս տարի WOW!HR Russia и Kazakhstan մրցանակաբաշխությունների հավակնորդներն ու հաղթողները ևս կկիսվեն իրենց փորձով՝ մրցութային ծրագրից դուրս։

Նախագծերն ընդունվում են հետևյալ անվանակարգերում՝

HR HERO – համալիր նախագծեր անձնակազմի կառավարման ոլորտում,

HIGH PERFOMANCE – ընկերության աշխատակիցներին մոտիվացնելու, ներգրավելու, գնահատելու նախագծեր,

BE COOL – դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների հետ աշխատանքի նախագծեր՝ փորձնակների ծրագրեր, քեյս-առաջնություններ, վերապատրաստման և զարգացման ծրագրեր և այլն,

SAVE – Անվանակարգի թեման աշխատողների բարեկեցությունն է աշխատավայրում։ Ընդունվում են wellbeing-նախագծեր, աշխատանքային պայմանների բարելավման նախագծեր, որոնք արտացոլում են աշխատակիցների բարեկեցության ապահովմանն ուղղված՝ ընկերության գործունեությունը:

WOW!HR Armenia-ի երկամյա պատմության ընթացքում մրցանակաբաշխությանն առաջադրվել է ավելի քան 20 ընկերություն, այդ թվում՝ Coca-Cola HBC Armenia, Radisson Blu, SoftConstruct, РУСАЛ Армения, Benivo, U!Com, Philip Morris International, Ameria Bank և այլն։

WOW!HR-ը միջազգային մրցանակաբաշխություն անցկացվում է նաև Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում:

Նախագծերը կարելի է ներկայացնել WOW!HR Armenia մրցանակաբաշխության կայքում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է գրել pr@wowgroup.org էլ. հասցեին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---