Համշենի հայերի ժառանգները նշել են Հայոց ցեղասպանության տարելիցը25 ապրիլի 2009 - 03:28 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայում նշել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը: Աբխազիայում բնակվում են Համշենի հայերի ժառանգորդները, որոնք Աբխազիայում բանկություն են հաստատել XIX դարի կեսերին եւ XX դարի սկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո: Նրանք եղել են Արեւմտյան Հայաստանի Համշենի շրջանի (այժմ Թուրքիայի տարածքը) բնակիչները:Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Սուխումում 9-րդ հայկական միջնակարգ դպրոցի աշակերտները դուդուկի երաժշտության տակ ընթերցել են այն ողբերգական իրադարձություններին նվիրված բանաստեղծություններ: Երեկոյի մասնակիցները լռության րոպեով հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետեւ ցուցադրվել է «Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչ» 33 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը, որը նկարահանել է հայտնի հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Սուխումում նաեւ տեղի է ունեցել հիշատակի երեկո, որից հետո հին հայկական երգերի ուղեկցությամբ ծովն են իջեցվել վառվող մոմերով ծաղկեպսակներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |