Փաշինյան․ Մարդը բնակարան ունի Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում՝ անտրամաբանական է

Փաշինյան․ Մարդը բնակարան ունի Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում՝ անտրամաբանական է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, անդրադառնալով սոցիալական ոլորտին, ասել է, որ պետության քաղաքականությունն այդ ոլորտում բարեփոխվելու է հետևյալ տրամաբանությամբ․ եթե մարդն աշխատունակ է և շուկայում կա աշխատանք, ինչո՞ւ պետք է սոցիալական նպաստ ստանա։

Նա նաև նշել է, որ կան դեպքեր, երբ մարդիկ ունեն թանկարժեք բնակարաններ Երևանի կենտրոնում, որի արժեքը կարող է հասնել մինչև 500,000 դոլարի, բայց նպաստ են ստանում պետությունից։

«Սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում», - ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ իրեն զեկուցել են, որ կա մարդ, որը բնակարան ունի Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում։

Նա նաև նշել է, որ կան մարդիկ, որոնք նպաստ են ստանում, բայց մեծ գումարների վարկ են փակում

«Կամ մարդիկ կան, որ 26 կամ 30 հազար դրամ նպաստ են ստանում, բայց ամսական 400,000 դրամ վարկ են փակում։ Ամեն ամիս վարկ է փակում, բայց պետությանն ասում է՝ ինձ 30 հազար դրան աջակցություն տրամադրեք։ Նկատի ունեմ՝ սոցիալական քաղաքականության առումով մեր պատկերացումները որոշակիորեն պետք է փոխվեն», - ասել է նա։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---