Երևանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը![]() 29 մայիսի 2023 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որն առաջին անգամ է իր դռները բացում Հայաստանում։ Առաջիկա օրերին ՀՀ մարզերից մոտ 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Ավելի քան տասն օր պատանի ֆուտբոլիստների հետ կաշխատեն «Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մարզիչ Կլաուդիո Ձոլան և «Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ամադեսին, հայտնում է «Առավոտը»։ Միլանի մարզիչներին և միջազգային ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի այս նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ճամբարը անցնում է «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո: Ճամբարի առիթով Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերում հրավիրված մամուլի ասուլիսում «Ամերիաբանկի» մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանն ասել է, որ սա շանս է մարզերում ֆուտբոլը սիրող պատանիների համար, որոնք երազում են, որ մի օր իրենք էլ են հայտնվելու համաշխարհային ֆուտբոլային դաշտերում: «Ճամբարի կազմակերպումը մեր համար խորհրդանշական է, որովհետև ֆուտբոլն այն մարզաձևն է, որը միավորում է բազմամիլիոն մարդկանց: Ու պատահական չէ, որ այս նախագծի շուրջ միավորվել են նաև Հայաստանի առաջատար բրենդները»,-ասել է նա: Ճամբարը Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաների ու աղջիկների համար է, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզերի ֆուտբոլային ակումբներում և առանձնանում են իրենց խաղով: Նախագծի նպատակն է բացահայտել մարզերի պատանիների ներուժը, ստեղծել հնարավորություն, որպեսզի նրանք վերապատրաստվեն միջազգային ամենահեղինակավոր մասնագետների կողմից, ինչպես նաև այս փորձառության շնորհիվ գտնեն երկարաժամկետ ոգեշնչման աղբյուր իրենց համայնքներում ավելին իրականացնելու և փոփոխություն բերելու համար: Ֆուտբոլիստների ընտրությունը կատարվել է ՀՖՖ մարզային ներկայացուցիչների և ակումբների կողմից` խստորեն պահպանվելով մասնակցության չափանիշներն ու պահանջները: Ընտրության վերջին փուլում իրականցվել է տվյալների ստուգում ՀՖՖ-ի ֆուտբոլի կառավարման համակարգի միջոցով։ Ճամբարը կանցկացվի ֆուտբոլի ակադեմիայում երկու հերթափոխով` մայիսի 28-ից հունիսի 1-ը և հունիսի 3-7-ը: A World Soccer Poll-ի կողմից բոլոր ժամանակների լավագույն ակումբը ճանաչված AC Milan-ի պաշտոնական ճամբարներն ամեն տարի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ընդունում են հազարավոր պատանիների Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից և տասնյակ այլ երկրներից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |