ՀՀ-ն և Սլովենիան կարևորում են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը

ՀՀ-ն և Սլովենիան կարևորում են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը

PanARMENIAN.Net - Հայաստանը և Սլովենիան կարևորում են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` ամփոփելով Սլովենիայի ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ բանակցությունների արդյունքները։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրի միջև համագործակցության ընդլայնման մասին։

«Կարևորվել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը»,– ասել է Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Երկու երկրի ԱԺ նախագահները խոսել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։

Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել 2022 թվականի հոկտեմբերին արցախցի մի խումբ երեխաներին աջակցելու համար (նրանք Սլովենիայում մասնակցել են Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական, սոցիալական վերականգնման ծրագրին)։ Սիմոնյանը նաև ուրախությամբ հայտնել է, որ ծրագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։

Սլովենիայի ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը նշել է, որ իրենց երկիրը ոչ մշտական անդամակցության համար դիմել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կաջակցի ընտրություններին, որը կանցկացվի հունիսի 6-ին։

Զուպանչիչը խոստացել է, որ եթե Սլովենիան դառնա ՄԱԿ–ի ԱԽ ոչ մշտական անդամ, իր ամբողջ ներուժով կաջակցի այն լուծումներին, որոնք խաղաղություն կբերեն։ Նա նշել է, որ հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, իրենց աջակցությունն են հայտնում ԵՄ նոր դիտորդական առաքելության համար։

Հայաստանում գտնվող Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---