Ադրբեջանը մոտ $600 մլն-ով ավելացնում է պաշտպանության և անվտանգության ծախսերը

Ադրբեջանը մոտ $600 մլն-ով ավելացնում է պաշտպանության և անվտանգության  ծախսերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը 2023-ի պետական բյուջեից լրացուցիչ 1 միլիարդ մանաթ (մոտ $600 մլն) է հատկացրել պաշտպանության և անվտանգության ոլորտի ծախսերի համար, գրում է Report.az-ը։

Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման համար։ Այդ նպատակով ևս կհատկացվի 1 մլրդ մանաթ։

Ընդհանուր առմամբ, այդ ծախսերը կհասնեն 3 միլիարդ 70 միլիոն մանաթ ( մոտ $1․8 մլրդ): Այդ մասին հայտնել է այդ երկրի ֆինանսների նախարարությունը։

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---