Վորոնեժում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պիկետ

PanARMENIAN.Net - Վորոնեժի Ադմիրալսկայա հրապարակում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակին նվիրված ամենամյա պիկետը: Դրանով հայկական սփյուռքի ներկայացուցիչները ցանկանում էին գրավել մի ողջ ազգի պատմական ողբերգությունը դեռեւս չընդունած մնացած երկրների ուշադրությունը: Ավանդական լռության րոպեն եւ համապատասխան մակագրություններով ցուցապաստառներն արտացոլել են հանրահավաքի մասնակիցների սուգը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:



Ռուսաստանի հայերի միության Վորոնեժի բաժանմունքի նախագահ Յուրի Պապոյանի խոսքերով, «այստեղ հավաքվել են բոլոր մեր կողմնակիցները, դաշնակիցները: Մարդիկ, որոնք անտարբեր չեն որպես ցեղասպանություն տվյալ հարցի նկատմամբ: Քանի որ ցեղասպանությունը, եթե ժամանակին չկանգնեցվի, այդ փաստն իրավաբանորեն եւ պետականորեն չդատապարտվի, կարող է առնչվել նաեւ նման հնարավորություններից պակաս պաշտպանված այլ պետությունների»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---