Փաշինյան․ Ժողովրդավարությունը ՀՀ հիմնական բրենդն է՝ համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են

Փաշինյան․ Ժողովրդավարությունը ՀՀ հիմնական բրենդն է՝ համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում իր ելույթում հայտարարել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է՝ համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են։

Նա նշել է նաև, որ ՀՀ ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգ չկա, դրանք արտաքին են, հայտնում է Factor.am-ը։

Վարչապետն ընդգծել է, որ բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, որոնք հանրահայտ են և բոլորին տեսանելի։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը կարևոր է համարում, որպեսզի կարողանան ապացուցել, որ ժողովրդավարությունը ի վիճակի է նաև անվտանգություն ապահովել։

Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի հիմնական բրենդը, և հույս է հայտնել, որ այն նաև հարակից և աջակցող բրենդեր կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը։ Նրա խոսքով՝ այս եռամիասնությունն է, որը պետք է ծառայի բուն նպատակին։

«Մենք խոսում եք ազատությունների մասին, բայց ազատությունը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունը և երջանկությունը։ Սա է այն բարձրագույն նպատակը, որը մենք մեր առաջ դնում ենք, որովհետև մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանում լինի բարեկեցիկ, լինի պաշտպանված, լինի երջանիկ, կարողանա զբաղվել իր սիրած գործով և իր սիրած գործի արդյունքներով ապահովի սեփական բարեկեցությունը և նաև՝ երկրի բարեկեցությունը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ։

Փաշինյանը նշել է, որ այն տնտեսական բարձր աճը, որ Հայաստանն այսօր ունի, նաև տնտեսական ազատությունների արդյունք է․ եթե տնտեսությունը կառավարելի լիներ և կառավարվող լիներ պետության կողմից, հատկապես հետպատերազմյան շրջանում շատ լուրջ և խորը խնդիրներ կլինեին, բայց, քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, ամենադժվար և վճռական պահին այդ ազատությունները եկան օգնության։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---