ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև հունիսի 6-ը ժամանակ է տվել 2 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն հայտնելու համար

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև հունիսի 6-ը ժամանակ է տվել 2 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն հայտնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև հունիսի 6-ը ներառյալ տեղեկատվություն տրամադրել 2 հայ զինծառայողի մասին, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

Ադրբեջանը պետք է հայտնի հետևյալ տեղեկությունը՝ արդյոք 2 զինծառայողը գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:

Եթե այո, Դատարանն Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԶՈւ երկու զինծառայողին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին։

Ադրբեջանում դատարանն ադրբեջանցիների կողմից առևանգված 2 հայ զինծառայողին կալանավորելու որոշում է կայացրել՝ «Ադրբեջանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձի փաստով»։

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 զինծառայողի կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։ Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել է ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---