Վարչապետ․ 44-օրյան 2016-ի շարունակությունն էր՝ 2018-ին Սարգսյանը պատերազմի անոնս արել էր

Վարչապետ․ 44-օրյան 2016-ի շարունակությունն էր՝ 2018-ին Սարգսյանը պատերազմի անոնս արել էր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը 2016-ի պատերազմի շարունակությունն էր։

«Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Նա ասել է, թե իշխանությունն առերեսվել է ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության ու էլ ավելի անմարսելի էր հանրության համար։

«Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես ինչ կա՝ անմարսելի է», - նշել է վարչապետը։

Խոսելով ՀՀ-ում ժողովրդավարության մասին՝ Փաշինյանն ասել է, որ ՀՀ ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգ չկա, դրանք արտաքին են։ Նա ընդգծել է, որ բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, որոնք հանրահայտ են և բոլորին տեսանելի։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը կարևոր է համարում, որպեսզի կարողանան ապացուցել, որ ժողովրդավարությունը ի վիճակի է նաև անվտանգություն ապահովել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---