IDBank-ի Visa Business Platinum քարտը՝ ավելի շահավետ պայմաններով31 մայիսի 2023 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարելի է ձեռք բերել IDBank-ի Visa Business Platinum վճարային քարտը 3000 դրամ ամսական կամ 30,000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Սա նշանակում է, որ Հայաստանում IDBank-ի կողմից առաջինը ներկայացված պրեմիում դասի բիզնես քարտն այժմ կարող է ծառայել Ձեր բիզնեսին ավելի մատչելի պայմաններով։ IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ հաճախորդների հարմարավետությունը Բանկի ուշադրության կենտրոնում է։ «Քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար և մի շարք առավելություններ ունի․ մասնավորապես, այն հնարավորություն է տալիս՝ -անվճար մուտք գործել ավելի քան 1000 օդանավակայանների Lounge սրահներ, -օգտվել արտոնյալ զեղչերից ամբողջ աշխարհում, -օգտվել միջազգային կոնսիերժ ծառայությունից, -IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով ակնթարթային գործարքներ կատարել և շատ ավելին։ Բացի այս ամենից քարտը մեր բիզնես հաճախորդներին տալիս է բիզնեսը հարմարավետ վարելու հնարավորություն։ Այսինքն, այս քարտով կարելի է կազմակերպության անունից վճարել տարբեր ապրանքներ ձեռք բերելիս, աշխատակիցների գործուղումների համար, նրանց համար ստանալ ճամփորդության ապահովագրություն շահավետ պայմաններով և այլն։ Ընդ որում հարկային բոլոր պարտավորությունները կկատարվեն առանց խոչընդոտների», - ասել է Տիգրան Մխիթարյանը և հավելել, որ ուրախ են քարտը իրենց հաճախորդներին շահավետ պայմաններով առաջարկելու հնարավորության համար։ Քարտի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայք: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |