IDBank-ի Visa Business Platinum քարտը՝ ավելի շահավետ պայմաններով

IDBank-ի Visa Business Platinum քարտը՝  ավելի շահավետ պայմաններով

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարելի է ձեռք բերել IDBank-ի Visa Business Platinum վճարային քարտը 3000 դրամ ամսական կամ 30,000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Սա նշանակում է, որ Հայաստանում IDBank-ի կողմից առաջինը ներկայացված պրեմիում դասի բիզնես քարտն այժմ կարող է ծառայել Ձեր բիզնեսին ավելի մատչելի պայմաններով։

IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ հաճախորդների հարմարավետությունը Բանկի ուշադրության կենտրոնում է։

«Քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար և մի շարք առավելություններ ունի․ մասնավորապես, այն հնարավորություն է տալիս՝

-անվճար մուտք գործել ավելի քան 1000 օդանավակայանների Lounge սրահներ,

-օգտվել արտոնյալ զեղչերից ամբողջ աշխարհում,

-օգտվել միջազգային կոնսիերժ ծառայությունից,

-IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով ակնթարթային գործարքներ կատարել և շատ ավելին։

Բացի այս ամենից քարտը մեր բիզնես հաճախորդներին տալիս է բիզնեսը հարմարավետ վարելու հնարավորություն։ Այսինքն, այս քարտով կարելի է կազմակերպության անունից վճարել տարբեր ապրանքներ ձեռք բերելիս, աշխատակիցների գործուղումների համար, նրանց համար ստանալ ճամփորդության ապահովագրություն շահավետ պայմաններով և այլն։ Ընդ որում հարկային բոլոր պարտավորությունները կկատարվեն առանց խոչընդոտների», - ասել է Տիգրան Մխիթարյանը և հավելել, որ ուրախ են քարտը իրենց հաճախորդներին շահավետ պայմաններով առաջարկելու հնարավորության համար։

Քարտի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայք:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---