Միշելը հուսով է՝ Բաքուն ու Երևանը Քիշնևում կհաստատեն հարաբերությունները կարգավորելու կամքը

Միշելը հուսով է՝ Բաքուն ու Երևանը Քիշնևում կհաստատեն հարաբերությունները կարգավորելու կամքը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հուսով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Մոլդովայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կհաստատեն հարաբերությունները կարգավորելու կամքը։

«Հուսով եմ՝ դա հնարավորություն կլինի կրկին հաստատելու երկու երկրի միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միշելը հաստատել է, որ ՀՀ, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Դա կարևոր հանդիպում կլինի»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

Իր հերթին, Ադրբեջանի նախագահը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։

Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---