Թմրանյութերի իրացման գործով Արաբկիրի բաժնի 4 քննիչ է ձերբակալվել

Թմրանյութերի իրացման գործով Արաբկիրի բաժնի 4 քննիչ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով, հայտնում է 1lurer.am-ը։

Աբրահամյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով՝ նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Վերջին շրջանում թմրամիջոցների խոշոր խմբաքանակների հայտնաբերման դեպքեր են արձանագրվել ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ՝ ՀՀ առաքվող կամ ՀՀ տարածքով փոխադրված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---