Փոխնախարար․ 2022-ին ոստիկանության 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար

Փոխնախարար․ 2022-ին ոստիկանության 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար

PanARMENIAN.Net - 2022թ. ոստիկանության 10 ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվել, որի շրջանակում 10 ծառայող ազատվել է աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշել է, որ 2022-23 թթ. կտրվածքով կա արդեն 6 քրեական վարույթ՝ արդեն քրեական հանցակազմերի տրամաբանության մեջ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Գտել ենք, որ ատեստացիայի շրջանակում կկարողանանք նաև այս ֆիլտրի միջոցով անցկացնել համակարգը և համակարգում թողնել այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ իրականացնում են իրենց պարտականությունները և պատշաճ վարձատրել»,- նշել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ, եթե լինեն այնպիսի իրավիճակներ, որ ծառայողները չեն կարողանա սեփական ներուժով հաղթահարելու ատեստացիան, վերապատրաստում կիրականացվի։

Քննչական կոմիտեի նախագահի մամուի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Նա նշել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---