ԱԺ նախագահ. Եթե ադրբեջանական զորքերը դուրս չգան մեր տարածքից, մենք էլ դուրս չենք գա իրենցից![]() 1 հունիսի 2023 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն լրագրողների հետ զրույցում ասել է, որ բացառվում է 29,800 քառակուս կիլոմետրից պակաս խաղաղության պայմանագիր կնքվի։ «Եթե ադրբեջանական զորքերը դուրս չեն գա, մենք էլ դուրս չենք գա այն տարածքից, որտեղ հիմա մեր զորքերն են կանգնած, որովհետև կան ինչ-որ մասեր, որոնք Հայաստանի տիրապետության տակ են»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ «Կան գյուղեր, տարածքեր, որոնք հայկական վերահսկողության տակ են, մենք, բնական է, դրանց մասին չենք խոսում, և կան Հայաստանի ինքիշխան տարածքից մասեր, որոնք գտնվում են գրավյալ տարածքներում, եթե չեմ սխալվում 150 քառակուսի կիլոմետր է։ Բնական է՝ պետք է տեղի ունենա զորքերի հետքաշում։ Այն, ինչը դեմարկացիայից, դելիմիտացիայից հետո քարտեզների հիման վրա կլինի ՀՀ տարածքում, ադրբեջանական զորքերը դուրս պետք է գան, և դուրս կգան, իսկ այն, ինչը Ադրբեջանի տարածքից է, բնական է, հայկական զորքերը հետ կքաշվեն»,-ասել է նա։ Սիմոնյանը նաև կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։ «Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ առնվազն խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - ասել է նա: Սիմոնյանը նշել է, որ բոլոր այն կենտրոնները, որտեղ տեղի են ունենում բանակցություններ, պատրաստ են դառնալ երաշխավոր և կարևոր է, որ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի պայմանավորվածության պահպանմանը, որը ձեռք կբերվի։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության պահպանումն անձամբ ինձ չի բավարարում ու վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդին էլ չի բավարարում մեր գործընկերների հայտարարությունը, պահվածքը։ Մենք ունենք նոյեմբերի 9-ի փորձը և նույն սխալները չենք անելու։ Ես որևիցե մեկին նկատի չունեմ, նկատի ունեմ երաշխավորման մեխանիզմներն ավելի հստակ պետք է ձևակերպված լինեն։ Վստահեցնում եմ՝ թե Եվրամիությունը, թե ԱՄՆ-ն , թե Ռուսաստանը պատրաստ են հանդիսանալ խաղաղության պայմանագրի կնքման երաշխավոր, բայց մենք պետք է ընտրենք հնարավորինս ավելի պինդ մեխանիզմ»,-ասել է նա Սիմոնյանն ասել է նաև, որ, եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։ «Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»,-ասել է նա։ Հունիսի 1-ին Քիշնևի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ինչպես նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, թե հունիսի 1-ին Մոլդովայում կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քիշնևի հանդիպման օրակարգում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ։ ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |