Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել, խնդրել քրհետապնդում չհարուցել. Բավարարվել է

Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել, խնդրել քրհետապնդում չհարուցել. Բավարարվել է

PanARMENIAN.Net - Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը, որը, ըստ համացանցում տարածված տեսանյութի, ծեծի է ենթարկել 16-ամյա անչափահաս մատուցողին, ներողություն է խնդրել վերջինիցս, զղջացել։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Քաղաքացու հաղորդումը Դատախազությունից ՔԿ ստացվել է մայիսի 10-ին և նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրվարույթ և կատարվել նախաքննություն։

«2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանա-հյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։

Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք՝ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է», - հաղորդել է Գոռ Աբրահամյանը։

Аrmlur.am-ը հունիսի 1-ին տեսանյութ էր տարածել՝ գրելով, որ 16-ամյա տղային ծեծի ենթարկողը Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանն է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---