Կենտրոնում որոշ փողոցներ փակ կլինեն․ Երևանի գինու օրերն են

Կենտրոնում որոշ փողոցներ փակ կլինեն․ Երևանի գինու օրերն են

PanARMENIAN.Net - «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ հունիսի 2-ի ժամը 00:00-ից, մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Փակ են լինելու. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:

Քաղաքապետարանը ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

 Ուշագրավ
ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում
Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է
Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից
---