Այսուհետ նոր ավտոբուսները 25 րոպեն մեկ կերթևեկեն Երևանի կենտրոնից «Զվարթնոց» օդանավակայան

Այսուհետ նոր ավտոբուսները  25  րոպեն մեկ կերթևեկեն Երևանի կենտրոնից «Զվարթնոց» օդանավակայան

PanARMENIAN.Net - Այսուհետ №100 համարի նոր ավտոբուսները 25 րոպե տևողությամբ կանոնավոր ժամանակամիջոցով Երևանի կենտրոնը կկապեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին։ Այդ մասին Տելեգրամի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։

Ավտոբուսի արժեքը 300 դրամ։

Հունիսի 1-ից Երևանում 7 նոր ավտոբուսային երթուղի է մեկնարկել:

Նոր ավտոբուսային երթուղիներն են․

№32 ավտոբուս (նախկին №3և12) 15-րդ թաղ․ - Զեյթուն

№34 ավտոբուս (նախկին №13) Ն․ Շենգավիթ - Դավթաշեն

№51 ավտոբուս (նախկին № 57) Դավթ․ 1-ին թաղ․ - Զոնալ կայան

№52 ավտոբուս (նախկին №63և34) ՀԱԹ - Բագրևանդի փ․

№61 ավտոբուս (նախկին № 68) Էրեբունի - Կենտ․ ավտոկայան

№5 ավտոբուս Ջրվեժ – Կենտ․ ավտոկայան

№100 ավտոբուս Ֆրանս․ հրապարակ - Զվարթնոց։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---