Հուլիսի 21-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում կլինի Բրյուսելում

Հուլիսի 21-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում կլինի Բրյուսելում

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքում հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը հաջորդած Միշելի հայտարարության մեջ ասվում է, որ հնարավորություն է եղել անդրադառնալու բոլոր այն թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում՝ կապ, անվտանգություն և իրավունքներ, սահմանազատում, խաղաղության պայմանագիր:

Նա նշել է նաև, որ հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին, ինչը նշանակում է, որ մտադիր են աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---