Պեսկով․ ՌԴ-ն ի գիտություն է ընդունում ՀՀ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում 2 հունիսի 2023 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ի գիտություն է ընդունում Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ, սակայն շարունակում է դաշնակցային հարաբերությունները ՀՀ հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը ՌԴ դաշնակիցը չէ Ուկրաինայում հակամարտության հարցում։ «Մենք այն ի գիտություն ենք ընդունում»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ դա «կարևոր հայտարարություն է», հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ընդունում ենք, որ կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտությանը ՀՀ մոտեցումների մեջ, մենք դրանք հաշվի ենք առնում»,-ասել է նա։ «Բայց, անկասկած, մենք շարունակում ենք զարգացնել մեր կոնցեպտուալ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նաև, որ ՀՀ-ն ոչ թե խուսանավում է նրա համար, որ կարծիք չունի իրավիճակի վերաբերյալ, այլ մխուսանավում է, քանի, որ մ»եր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»։ «Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա։Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»,-ասել է նա։ Photo. Reuters Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |