2022-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 19,600 անձ

2022-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 19,600 անձ

PanARMENIAN.Net - 2022 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 19,600 անձի։ Այդ մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը՝ ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

Համեմատության համար նա նշել է, որ 2021 թվականին 7300 անձի է քաղաքացիություն շնորհվել, գրում է Sputnik Արմենիան։

«2022 թվականին նախագահի հրամանագրերով դադարեցվել է 4400 անձի քաղաքացիությունը»,- ասել է նա։

Նա նաև տեղեկացրել է, որ «Հանրապետության նախագահի լիազորությունների ապահովում» ծրագրով հաստատված 1 մլրդ 602 մլն դրամ տարեկան գումարից փաստացի ծախսվել է 1 մլրդ 231 մլն դրամը։

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետտուրքի դրույքաչափերը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---