Մետրոյի կայարանում պատմական Հայաստանի քարտեզն այժմ ցուցադրվում է լեդ էկրանին․ Հանվածը մաշված էր ու խամրած

Մետրոյի կայարանում պատմական Հայաստանի քարտեզն այժմ ցուցադրվում է լեդ էկրանին․ Հանվածը մաշված էր ու խամրած

PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից Պատմական Հայաստանի քատեզը հանվել էր մաշվածության ու խամրածության պատճառով: Այդ մասին ասվում է մետրոպոլիտենի պարզաբանման մեջ՝ ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի։

Նշվում է, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։

Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ»,-ասվում է պարզաբանման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---