Bentley Yerevan-ը նշում է իր 5-րդ տարեդարձը

Bentley Yerevan-ը նշում է իր 5-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Bentley Yerevan-ը նշել է լյուքս դասի բրիտանական ապրանքանիշի ներկայության հնգամյակը Հայաստանում` կազմակերպելով հատուկ տոնական միջոցառում երկրի մայրաքաղաքի սրտում:

Bentley Yerevan-ն առաջին անգամ իր դռներն է բացել հաճախորդների առջև 2018 թվականին և իրեն դրսևորել որպես Հայաստանում կատարյալ ավտոմոբիլային արտադրանքի կենտրոն: Թիմը քրտնաջան աշխատանք է տարել Bentley ապրանքանիշի շքեղության և վարպետության հանդեպ խանդավառությունը հայկական շուկայում տարածելու համար:

Տոնակատարության ընթացքում ուշադրության կիզակետում էր խորհրդանշական W12 շարժիչը, որը հաջորդ տարվանից այլևս հասանելի չի լինելու: Arabica գույնով ներկայացված Flying Spur Speed-ը և PortoFino գույնով ներկայացված Continental GT կաբրիոլետն այս հատուկ առիթի համար կատարյալ ընտրված մոդելներ էին: Այս տարի նշվում է նաև Continental GT կաբրիոլետի քսանամյակը, որը իր թողարկման օրվանից առաջարկում է հիանալի դիզայնի, սուպերքարի կատարողականության և անզուգական վարպետության համադրություն: Չունենալով համեմատության համար արժանի մրցակիցներ իր գնային սեգմենտում՝ Continental GT-ն արագորեն դարձավ համաշխարհային սենսացիա՝ սահմանելով շուկայի նոր սեկտոր: Շուտով Bentley Yerevan-ում այս կատարողականության վրա հիմնված մոդելների կողքին ներկայացված կլինի W12 շարժիչով Bentayga Speed-ը:

«Մենք հպարտությամբ ենք նշում մեր հինգերորդ տարեդարձը Հայաստանում և անչափ շնորհակալ ենք մեր մշտական հաճախորդներին ու էնտուզիաստներին: 2018 թվականից ի վեր մենք պարտավորվել ենք մեր հաճախորդներին մատուցել հնարավոր լավագույն ծառայություններն ու փորձը և ուրախությամբ կիսում ենք մեր հաջողությունը նրանց հետ։ Ես շնորհակալ եմ իմ թիմին Bentley Yerevan-ի գործունեության առաջին օրվանից ի վեր ցուցաբերված աջակցության և նվիրվածության համար», - նշել է Bentley Yerevan-ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:

Իր հերթին «Bentley» ապրանքանիշի Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Բալաշ Ռուզը նշել է. «Միշտ հաճելի է նշել երկարատև համագործակցությունը, քանի որ այն ցուցադրում է ապրանքանիշի նկատմամբ հավատարմությունն ու նվիրվածությունը: 2023 թվականը Bentley-ի համար շատ առումներով առանձնահատուկ տարի է. այս տարի նշվում է Continental GT-ի քսանամյակը և լեգենդար W12 թողարկման վերջին տարին, որը մեզ համար նաև մեկ քայլ առաջ է ապրանքանիշի կողմից որդեգրած «Beyond-100» ռազմավարության համատեքստում: Հայաստանում շքեղ ավտոմեքենաների շուկայի զարգացման հետ մեկտեղ մենք անհամբեր սպասում ենք Bentley Yerevan-ի թիմի հետ միասին հերթական տարեդարձը նշելու հնարավորությանը»:

Bentley Motors-ը լյուքս դասի ավտոմեքենաների ամենապահանջված ապրանքանիշն է աշխարհում: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Կրու քաղաքում, որտեղ իրականացվում են բոլոր գործընթացները՝ դիզայնի մշակումը և հետազոտությունները, ապրանքանիշի հինգ մոդելային շարքերի՝ Continental GT, Continental GT Convertible, Flying Spur, Bentayga և Bentayga EWB, նախագծումն ու արտադրությունը: Նուրբ վարպետությունը՝ զուգակցված սերնդից սերունդ փոխանցված հմտությունների, ինժեներական փորձի և առաջադեմ տեխնոլոգիաների հետ բնորոշ է բրիտանական շքեղ ավտոմեքենաների ապրանքանիշերին, այդ թվում՝ Bentley-ին: Սա նաև իր լավագույն ձևով ներկայացված՝ բարձր եկամտաբերություն ապահովող բրիտանական արտադրության օրինակ է։ Կրուի Bentley ընկերությունում աշխատում է մոտ 4000 մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---