ՔԿ Արաբկիրի բաժնի պետն ու տեղակալն ազատվել են պաշտոնից

ՔԿ Արաբկիրի բաժնի պետն ու տեղակալն ազատվել են պաշտոնից

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը, հայտնում է կոմիտեն։

ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է մայրաքաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նշել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---