Փոխըմբռնում կա Երասխ-Ջուլֆա- Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման հարցում![]() 3 հունիսի 2023 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որն անցել է կառուցողական մթնոլորտում: «Էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»,-ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։ Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ շատ մոտ են ասելուն, որ կարող է վերականգնվել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ «Այդ դեպքում Հայաստանը ևս ապաշրջափակման հնարավորություն կստանա և կկարողանա երթևեկել Նախիջևանով, Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ, ԵԱՏՄ այլ երկրներ։ Լուծումները, որ մենք նախապատրաստում ենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, անկասկած, մեծ կայունացնող նշանակություն ունեն Հարավային Կովկասի ամբողջ իրավիճակի կայունացման և Հայաստանի ապաշրջափակման համար»,-ասել է նա։ ![]() ![]() Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |