Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է![]() 3 հունիսի 2023 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։ Armlur.am-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում երիտասարդ տղայի։ Տղամարդը Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն է, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ Դիլիջանի ռեստորաններից մեկում։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասել էր, թե Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար, խնդրել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցեն և այդ միջոնդրությունը բավարարվել է։ Վերադաս դատախազը, սակայն, հսկող դատախազի որոշումը վերացրել էր: Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ մայիսի 5-ին Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: ![]() ![]() ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |