Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան առանց անհրաժեշտության, իսկ մեկնելու դեպքում զգոն լինել:

Բաքուն դա պայմանավորել է Իրանում Ադրբեջանի դեմ հարձակմամբ ընթացիկ տարվա հունվարին, որի արդյունքում սահմանափակվել է Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչույթունը, հայտնում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փակվել է Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը։ Ապրիլին Բաքուն անցանկալի անձ էր հայտարարել և արտաքսել Իրանի դեսպանատան 4 աշխատակցի։ Ի պատասխան Թեհրանը ևս անցանկալի անձ հայտարարեց ադրբեջանցի 4 դիվանագետի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---