Պատմաբան. Զորքերի հայելային հետքաշման դեպքում ՀՀ 70 գյուղ կմնա անպաշտպան![]() 3 հունիսի 2023 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը հայտարարել է, որ զորքերի հայելային հետքաշման թեզը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից և խիստ վտանգավոր հետևանքներ է ունենալու մեզ համար։ Նա հավելել է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա միանգամից 70 գյուղ մնալու է առանց պաշտպանության, հայտնում է «Փաստինֆոն»։ «Մեր գյուղերը բավականին մոտ են գտնվում սահմանին։ Զորքերի հայելային հետքաշումը մեր դեպքում չի աշխատելու, դա բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։ Անթույլատրելի է հեռանալ ու անպաշտպան թողնել այդ գյուղերը։ Եթե միջնորդ կոչվածներն առհասարակ ուզում են, որ Հայաստան պետությունը մնա, ապա պետք է հասկանան, որ զորքերի հետքաշման պայմանը համաչափ չի կարող կիրառվել Հայաստանի դեպքում, քանի որ 70 գյուղ կմնա անպաշտպան։ Հայաստանը Թուրքիա-Ադրբեջան կոնֆեդերացիայի մեջտեղում է գտնվում»,-ասել է Այվազյանը։ Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող պնդումները, թե այս ամենի նպատակը խաղաղության հասնելն է՝ պատմաբանը շեշտել է, որ խաղաղության համար չնչին նախադրյալ անգամ չկա։ «Փաշինյանը ելակետ է ընդունում Հայաստանի համար ամենավտանգավոր, աննպաստ դրույթները։ Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանը բացահայտ խոսում է Արցախը հայաթափելու ծրագրի մասին ու հետևողականորեն գնում է այդ ճանապարհով, զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և պարբերաբար հավակնություններ է ներկայացնում մնացյալ մասի նկատմամբ։ Նա հիմնվում է ամենաանգրագետ թեզերի վրա ու անպատրաստ, խիստ վտանգավոր մտքեր արտահայտում։ Այդ մտքերն, ամենայն հավանականությամբ, հրամցվում են Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց հովանավորող միջնորդ կոչվողների կողմից։ Կապիտուլյացիան շարունակվում է»,-ասել է Այվազյանը։ Նա մտահոգություն է հայտնել, որ այն կանգնեցնելու ուղղությամբ որևէ քայլ ՀՀ ներկա ղեկավարությունը չի անում։ Ըստ Այվազյանի՝ Հայաստանի կապիտուլացման տրամաբանության մեջ է նաև սահմանագծում-սահմանազատումը 1975թ․ քարտեզով անելու պայմանը։ ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ: Այս մասին մայիսի 11–ի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Պատելը։ Նա հավելել է, որ զորքերի հայելային հետքաշման հարցը քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում: ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |