«Մի դրամիկի ուժը»․ Բարեգործում են Idram Junior-ի օգտատերերը![]() 5 հունիսի 2023 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Մի դրամի ուժը» արդեն մեկը չէ․ նախաձեռնությանը միանում է «Մի դրամիկի ուժը»՝ նախաձեռնություն, որի շրջանակում բարեգործում են կրտսեր օգտատերերը։ Արդեն հունիսի մեկից բարեգործել կարող են բոլոր պատանիները՝ պարզապես կատարելով իրենց վճարումները Idram Junior հավելվածով։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ սա գերազանց հնարավորություն է՝ սովորեցնելու պատանի օգտատերերին բարեգործության մշակույթը: «Մեզ անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսապես գրագետ, այլ նաև սոցիալապես պատասխանատու սերունդ։ Գործարկելով «Մի դրամիկի ուժը»՝ մենք ուզում ենք պատանի օգտատերերին սովորեցնել բարեգործել, տեղյակ լինել այն հասարակության մարտահրավերներից, որում ապրում են։ Մեր Junior օգտատերերն արդեն իսկ բարեգործ են․ իրենք դեռ չգիտեին, բայց իրենց յուրաքանչյուր վճարման դիմաց «մի դրամիկները» կուտակվել են և միանալու են «Մի դրամի ուժը» ծրագրին», - ասել է Արսեն Քդենյանը։ Հունիսի մեկի առթիվ Idram Junior-ն անձամբ մասնակցել է երեխաների համար կազմակերպված միջոցառումներին։ Հունիսի մեկին Տիկնիկային թատրոնում ցուցադրվել են մի շարք մանկական ներկայացումներ, որոնց ընթացքում Ջունիորը ևս ներկա էր թատրոնում և օգնում էր պատանիներին գրանցվել Idram Junior հավելվածում, անցնել նույնականացում, և ամբողջ ընթացքում կրտսեր օգտատերերը, իհարկե, չեն մնացել առանց անակնկալի։ Մեկ այլ վառ միջոցառում է տեղի ունեցել «Երևան Պարկում»․ Ջունիորը հասցրել է նաև այստեղ լինել և օգնել կրտսեր օգտատերերին գրանցվել և նույնականացվել Idram Junior-ում․ դրա դիմաց պատանիները վերցնում էին կտրոններ և ստանում ուրախ ու հաճելի անակնկալներ անմիջապես «Երևան Պարկում»։ «Ներբեռնե՛ք Idram Junior հավելվածը հիմա, գրանցվե՛ք և միացե՛ք բարեգործելու մշակույթին «Մի դրամիկի ուժի» հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |