Դաշնակցությունը Հայաստանի նախագահին կներկայացնի հայ- թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր դիրքորոշումը

PanARMENIAN.Net - «Եթե Երեւանը եւ Անկարան իսկապես համաձանության են եկել ճանապարհային քարտեզի շուրջ, ապա Դաշնակցությունն` որպես կոալիցիայի անդամ, իրեն խաբված է զգում»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայ Դատի» գրասնյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Նա ընդգծեց, որ եթե այդպիսի ճանապարհային քարտեզ գոյություն ունի, ապա այն պետք է հրապարակվի:



«Հայտարարությունում չի ասվում, որ կողմերը համաձայնագիր են ստորագրել ճանապարհային քարտեզի մասին: Թուրքական մամուլում արդեն հրապարակվել է ճանապարհային քարտեզը, բայց այդ տարբերակներն ավելի շատ հիշեցնում են մի քանի կետից բաղկացած համաձայնագիր, քան ճանապարհային քարտեզ»,- նկատել է Մանոյանը:



Նրա խոսքերով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները հստակ հասկացնում են, որ Թուրքիան բանակցություններ վարելու է Հայաստանի հետ, բայց համաձայնագիր չի ստորագրի առանց ԼՂ հարցի լուծման, իսկ դա նշանակում է, որ Անկարան չի դադարեցնի իր նախապայմանների առաջադրումը: «Ֆուտբոլային դիվանագիտության ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հոկտեմբերին, եւ եթե Հայաստանի նախագահը չմեկնի պատասխան ֆուտբոլային խաղին, ապա բոլորին պարզ կդառնա, որ հայ-թուրքական բանակցությունները փակուղի են մտել»,- նշել է «Հայ Դատի» գրասենյակի տնօրենը:





Կիրո Մանոյանը հաղորդեց, որ առաջիկայում ՀՅԴ ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի նախագահի հետ եւ կներկայացնեն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---